ԱՄՆ Տեխաս եւ Լուիզիանա նահանգներին արեւադարձային «Բետա» փոթորիկ է մոտենում, հաղորդում է Associated Press-ը:

«Բետա»-ն Ատլանտիկ օվկիանոսի շրջանում անուն ստացած փոթորիկներից մեկն է:

Եթե այն հասնի Տեխաս, ապա, ըստ օդերեւութաբանների կանխատեսումների, կդառնա 9-րդ անուն ստացած փոթորիկը, որը մոլեգնել  է 2020 թվականին ԱՄՆ-ում: