Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հետաձգել է սեպտեմբերի 24-25-ը նախատեսված ԵՄ առաջնորդների գագաթաժողովը, այն տեղի կունենա հոկտեմբերի 1-2-ը, քանի որ նա կարանտինի է անցել՝ անցյալ շաբաթ COVID-19-ով անձի հետ շփումից հետո:

Միշելի թեսթը բացասական է եղել, սակայն հետեւելով Բելգիայի կանոններին, որտեղ անցկացվում են ԵՄ առաջնորդների գագաթաժողովները, նա որոշել է մեկուսանալ: