«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն բարեփոխումներ է խոստանում իրականացնել Գյումրի կայարանում: Ընկերությունը խոստացել կայարանին տրամադրել մեկ արագընթաց գնացք, որը թեեւ բոլորովին նոր չէ, բայց նորացված է, կաշվեպատ է լինելու, վագոններում մոնիտորներ են լինելու, որպեսզի ուղեւորները հնարավորություն ունենան հեռուստացույց դիտել:

Արագընթացը չի կանգնելու որոշ կանգառներում եւ ամենաշատը 3 ժամում մտնելու է Երեւան»,- ներկայացրել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության Գյումրիի կայարանի տնօրեն Վահան Գասպարյանը:

Նա նաեւ նշել է, որ 3 տարի ընդմիջումից հետո գյումրեցիները հնարավորություն ունեն գնացքով մեկնել Վանաձոր: «Արթիկ, Գյումրի ու հետո Վանաձոր: Այս կերպ մենք փրկեցինք նաեւ Արթիկի ու Պեմզաշենի կայարանները փակումից»,-ասել է Վահան Գասպարյանը: