Շիրակի մազում աղքատությունը կազմում է 47.2 տոկոս, այն դեպքում, երբ Հայաստանում միջին աղքատությունը 34.1 տոկոս է: Այս առումով` ամենաբարվոք վիճակում Սյունիքում է` 23.4 տոկոս: Տվյալները հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Հարկ է նշել, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը ուղղակի ազդել է աղքատության մակարդակի վրա` 2009թ. աղքատությունը 2008թ. համեմատ աճել է 6.5 տոկոսային կետով: 2010թ. վերաբերյալ տվյալներն առայժմ հրապարակված չեն:

Աղքատության բարձր մակարդակով Շիրակի մարզին հետեւում է Կոտայքը` 43 տոկոս, Լոռին` 41.7 տոկոս, Գեղարքունիքը` 40.4 տոկոս: Երեւանում աղքատությունը 26.7 տոկոս է` ավելի ցածր, քան հանրապետական միջինը: