Հոլանդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երկու բանաձեւ է պատրաստել եւ հաստատել Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիային վերաբերյալ:
Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը սեպտեմբերի 28-ի ուշ երեկոյան կայացած ճեպազրույցում հայտնել է, որ հանձնաժողովը բանաձեւ է ընդունել, որոնցից մեկը կոչ է անում երկրի կառավարությանը վերջնագիր ներկայացնել Ադրբեջանին, իսկ անհրաժեշտության դեպքում` դադարեցնել Բաքվի հետ բանակցությունները ԵՄ-ի հետ համագործակցության ամրապնդման վերաբերյալ:
Երկրորդ բանաձեւում պատգամավորները կառավարությանը կոչ են անում հորդորել Թուրքիային եւ այլ պետություններին զերծ մնալ հակամարտության մեջ ներգրավվելուց: Քվեարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին: Հուսով ենք, որ Նիդեռլանդների խորհրդարանը կընդունի երկու բանաձեւերն էլ, եզրափակել է Մասիս Մայիլյանը:





























