Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մեկնաբանել է Հայաստանի կողմից հանրապետության անկախության ճանաչման հարցը:

«Հետագա քաղաքական հարաբերությունների բոլոր հարցերը օրակարգում են»,- ասաց Հարությունյանը սեպտեմբերի 30-ին կայացած ճեպազրույցում:

Նրա խոսքով՝ որոշումն ամեն դեպքում կլինի այնպիսին, որ ապագայում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային մակարդակով իրացնելու առումով հանրապետությունը խնդիրներ չի ունենա: