2009թ. առաջին ութ ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատությամբ, ավտոմեքենաների առեւտրի ծավալը կրճատվել է 44 տոկոսով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում մասնագիտացված առեւտրի կետերի միջոցով իրականացված ավտոմեքենաների, պահեստամասերի եւ պարագաների վաճառքի ծավալը, ներառյալ նաեւ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկումը եւ նորոգումը, կազմել է 34 միլիարդ 204 մլն դրամ:
2009թ. հունվար-օգոստոս ամիսների արդյունքներով՝ ավտոմեքենաների առեւտրի տեսակարար կշիռը ընդհանուր առեւտրաշրջանառության ծավալում կազմել է 3,8 տոկոս, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել էր 6,6 տոկոս:




























