Հայաստանի Ազգային ժողովն այսօր` մայիսի 25-ին սկսել է Հայաստանի անկախության 20 տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ նախագահի առաջարկի քննարկումը:
Հարցը ներկայացնող Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է, որ 20 տարվա իր պատմության ընթացքում Հայաստանի կյանքում առկա են պատշաճ կերպով չկարգավորված ոլորտներ, որոնց համագումարը, կաշկանդում է մեր զարգացումը, ստեղծում լարվածություն ներքին կյանքում: «Անհնար է կառուցել ամուր պետություն եւ զարգացած հասարակություն, առանց փոխելու հասարակական հարաբերությունների որակը: Ուրեմն նախեւառաջ կտրուկ քայլեր են պետք` հասարակական հարաբերությունների որակը փոխելու համար: Առանց սրա ցանկացած նախաձեռնություն դատապարտված է»,-նշել է նախարարը, հույս է հայտնելով, որ համաներման այս «մարդասիրական քայլը» մտորելու տեղիք կտա բոլոր նրանց, ովքեր ովքեր կհայտնվեն ազատության մեջ:
Այնուհետեւ ներկայացնելով համաներման ներկայացվող նախագծի դրույթները, Թովմասյանը դրանք բաժանել է 4 խմբի:
1.Նախ դրույթներ, որոնք նախատեսում են որոշակի անձանց պատժից կամ պատասխանատվությունից ազատում, որոշակի պայմանների առկայությամբ:
2.Դրույթներ, որոնք նախատեսում են պատժի չկրած մասին մի հատվածի կրճատտում` որոշակի պայմանների առկայության դեպում:
3. Համաներմման ակտը չկիրառելու դեպքեր:
4. համաներման ակտի գորշողության եւ կիրառման ակտի հետ կապվածհարաբերություններ:
Այս կապակցությամբ նախագիծը նախատեսում է պատժից ազատել`
1.Առավելագույնը 3 տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժների դատապարտված անձանց:
2.Այն անձանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել կամ պատժի կրումը հետաձգվել է:
3.Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձանց:
Ըստ Հ.Թովմասյանի, պատժից ազատման դեպքերը սահմանելիս հատուկ ուշադրություն է դարձվել որոշակի կատեգորիայի անձանց նկատմամբ: Մասնավորապես պատժից ազատվում են նախատեսվախ նաեւ առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներին, 60 տարին լրացած անձանց, հանցագործությունը մինչեւ 18 տարին կատարած այն անձանց, որոնք նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն: Հաջորդը, համաներումը ուժի մեջ մտնելու դրությամբ հղի կանանց եւ այլն:
Նախագծով առանձնակի վերաբերմունք դրսեւորվում այն անձանց նկատմամբ, ովքեր հայրենական մեծ պատերազմի, ՀՀ կամ ԼՂՀ պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցներ են, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հավասարեցված են նրանց կամ ունեն բռնադատվածի կարգավիճակ, մարտական գործողություններում զոհված, ինչպես նաեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց հավասարեցված ամուսին, զավակ կամ ծնող է: Այս կարգի անձանց կողմից հանցագործություններ կատարած լինելու դեպքում տվյալ համաներման ակտով եւս նախատեսվում է պատժից ազատում առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց, կամ եթե վերջիններս դատվածություն չունեն, դատապարտվել են առավելագույնը 9 տարի ժամկետով ազատազրկման եւ համաներման որոշումը ուժի մեջ մտնելու դրությամբ կրել են ոչ պակաս, քան պատժի մեկ քարորդը:
Չորրորդ կետը նախատեսում է այն անձանց պատժիվ ազատում, որոնք դիտավորյալ հանցագործություն կատարելու համար նախկինում ազատությունիզ զրկելու հետ կապված պատիժ չեն կրել, դատապարտվել են առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկման, եւ համաներման ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս,, քան պատժի մեկ քարորդը:
«Ժամանակն է ըմբռնելու ու գիտակցելու, որ Հայաստանում ոչ թե իրարամերժ մի քանի հանրություններ են ապրում` ընդդիմություն, իշխանություն, ժողովուրդ, այլ մեկ ընդհանրական ազգ` իր նպատակկներով ու խնդիրներով: Ես կուզեի, որ Հանրապետության նախագահի կողմից առաջարկվող այս համաներումը դիտարկենք ոչ միայն բարի կամքի դրսեւորում, այլ որպես պատասխանատվության ընկալման մի հավաստում»:



























