Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շուրջ երկու տասնամյակ շարունակ փորձում է փոխել Անկարայի դերն աշխարհում: Այսօր նրա երազանքները թվում են շատ ավելի հեռու իրականությունից, քան երբեւէ, հաղորդում է CNN-ը: Ավելի քան տասը տարի առաջ վարչապետ Էրդողանը ձեռնարկել էր վճռական քաղաքական շրջադարձ: Նա այլեւս ստիպված չէր խնդրել Եվրամիությանը Թուրքիային իրենց դաշինքում ներառելու մասին:
Փոխարենը Թուրքիան կարող էր մեծացնել իր կրոնական ուժը, տարածել ազդեցությունը նախկին կայսերական ենթակաների շրջանում Արեւելքում եւ վերածվել համաշխարհային ուժի, որի հետ հաշվի են նստում, նշված է հոդվածում: «Էրդողանի դաշնակիցները Եգիպտոսում եւ Սիրիայում հասել են հսկայական քաղաքական հաջողությունների արաբական գարնան առաջին տարիներին, երբ, ըստ ամենայնի, սկսել էր կյանքի կոչված Էրդողանի նեոօսմանյան երազանքը:
Սակայն մեկ տասնամյակ անց տարածաշրջանում նախագահի դաշնակիցները հիմնականում խմբավորումներն են՝ կապված իսլամիստական «Մուսուլման եղբայրների»՝ վերին աստիճանի ոչ ազդեցիկ ուժի հետ»,-նշված է հոդվածում: Հեղինակը նշում է, որ Քաթարի, Սոմալիի եւ Տրիպոլիում Լիբիայի կառավարության կրոնական աջակցության սահմաններից դուրս Էրդողանի քաղաքական նախագիծը թողել է դառը նստվածք բազում տարածաշրջանային առաջնորդների շրջանում: Վերլուծաբանը նշում է Թուրքիայի լարվածությունը Ֆրանսիայի, Հունաստանի եւ Կիպրոսի հետ Արեւելյան Միջերկրական ծովում իրավիճակի պատճառով: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, որն ընդհանուր առմամբ պահպանել է լավ հարաբերություններ Էրդողանի հետ, վերջին շրջանում եւս ընդունել է Թուրքիայի ընդդիմադիրների կողմը:
«Այդ ամենը մեկ օրում տեղի չի ունեցել: Դա կատարվել է Անկարայի ճնշող, կոնֆլիկտային եւ ավելի ռազմատենչ արտաքին քաղաքականության արդյունքում: Ես նաեւ կարծում եմ, որ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը հատկապես սխալ են կառուցել իրենց հարաբերությունները Թուրքիայի հետ»,-հայտարարել է թուրք վերլուծաբանը, Carnegie Europe-ից վերլուծաբան Սինան Ուլգենը: Գիտնականի խոսքով՝ ներկայում կարելի է հետեւել տեղի ունեցածի հետեւանքները: Նա նշել է, էր Եվրոպան սկսում է միավորվել, սակայն դրա համար անհրաժեշտ էր 10 երկար տարի:
Որպես Անկարայի ագրեսիվ քաղաքականության դրսեւորման օրինակ՝ հոդվածում նշվում է նաեւ Արցախի եւ Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի մասին: Նրա խոսքով՝ Էրդողանի ներկայիս ճնշումն Արցախում պատերազմի կապակցությամբ տեղավորվում է նրա հռետորաբանության մեջ ԵՄ երկակի ստանդարտների մասին, քանի որ նա մշտապես հայտարարել է Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» պահպանելու անհրաժեշտության մասին, մինչդեռ միջազգային հանրությունը կոչ էր անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Ընդ որում՝ վերլուծաբանները նշում են, որ Էրդողանի աքիլեսյան գարշապարը երկրում տնտեսական վիճակն է: Մասնագետների կարծիքով՝ տնտեսությունը ոչ միայն կարող է որոշել՝ կլինի՞ արդյոք Թուրքիան ունակ ցուցադրել ուժ, սակայն Անկարայի ՀՆԱ-ի անկման դեպքում եւս չի լինի բավարար բյուջե պատերազմների վրա ծախսելու համար:





























