"Սփյուռքի ուժը տասնյակ անգամ ավելին է, եւ նա կարող էր ավելին անել, եթե որոշ ուժեր չզսպեին այդ մարդկանց գործողությունները։ Սփյուռքում միշտ ավելի լավը ժողովուրդն է եղել, ավելի վատը՝ նրա առաջնորդները: Այդ մասին հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Միացում» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը՝ պատասխանելով Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորության ընթացքում սփյուռքահայության իրականացրած բողոքի գործողությունների մասին հարցին:
Վերջինս նաեւ հայտարարեց, որ "Հայաստանում քաղաքական դաշտը վերահսկվում է օտարների կողմից, եւ «որպեսզի դուրս գանք մեզ պարտադրված ռեժիմից, պետք է տապալել այն»: Սեֆիլյանը նաեւ նշեց, որ իրենց նպատակը նոր պետություն ստեղծելն է եւ նոր արժեքային համակարգ ձեւավորելը։




























