Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի՝ հոկտեմբերի 8-ի Քիշնեւում նախատեսված հանդիպումը կայանալու է Մոլդովայում ԱՄՆ-ի դեսպանատանը:
Նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ հանդիպումը կկայանա այսօր երեկոյան: Ի դեպ, ըստ NEWS.am-ի աղբյուրների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպման արդյունքների վերաբերյալ որեւէ հայտարարություն չեն անելու: Մամուլի համար հաղորդագրություն կանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ հանդիպման ավարտից հետ:




























