Սիրիայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Վալիդ Մուալեմը մահացել է 79 տարեկանում, հայտնում է SANA պետական լրատվական գործակալությունը։
Արտաքին գործերի եւ ներգաղթյալների գործերով նախարարությունը սգում է երկրի փոխվարչապետ ու ԱԳ եւ ներգաղթյալների գործերով նախարար Վալիդ Մուալեմի մահը։ Մահվան պատճառը չի հրապարակվում։
Վալիդ Մուալեմը Սիրիայի ԱԳ նախարարությունում աշխատում է 1964 թվականից։ Նա սիրիական դիվանագիտական առաքելություններում ծառայել է Տանզանիայում, Սաուդյան Արաբիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում։ Տարբեր ժամանակահատվածներ զբաղեցրել է Ռումինիայում եւ ԱՄՆ-ում Սիրիայի դեսպանի պաշտոնը։ Քաղաքական գործիչը գերատեսչության ղեկավարի պաշտոնում աշխատում էր 2006 թվականից։




























