Հոկտեմբերի 9-15-ը Միջազգային արժույթի հիմնադրամի պատվիրակությունը ծրագրում է այցելել Հայաստան, Վրաստան, Ուզբեկստան եւ Թուրքմենստան։ Հայաստանում Միջազգային արժույթի հիմնադրամի պատվիրակությունը կլինի հոկտեմբերի 11-ին։ Այցի շրջանակներում՝ հիմնադրամի ներկայացուցիչները հանդիպումներ են ծրագրում Հայաստանի նախագահ՝ Սերժ Սարգսյանի, վարչապետ՝ Տիգրան Սարգսյանի եւ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ։

Հանդիպումներ կլինեն նաեւ մասնավոր հատվածի ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների եւ չորս երկրների զարգացման գծով գործընկերների հետ։ Համաձայն երեւանյան Միջազգային արժույթի հիմնադրամի լրատվական ծառայության հաղորդագրության՝ պատվիրակությունը Վրաստան՝ Թբիլիսի կժամանի հոկտեմբերի 9-ին, հոկտեմբերի 13-ին՝ Տաշկենտ եւ հոկտեմբերի 15-ին կլինի Աշխաբադում։