Ազգային ժողովի նոյեմբերի 18-ի նիստում պատգամավորները վավերացրին ««Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I - Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը։
Իշխող «Իմ քայլը» դաշինքի 71 խորհրդարանականներ միաձայն կողմ քվեարկեցին այս համաձայնագրի վավերացմանը:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմության պատգամավորները ՝ ի դեմս «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների, դեռեւս երեկ բոյկոտել են Ազգային ժողովի նիստը:





























