Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Սահակ Ասատրյանը ազատվել է աշխատանքից։ Այս մասին հայտնել է ինքը՝ Սահակ Ասատրյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Սիրելի Դավթաշեն վարչական շրջանի բնակիչներ, այսօր տեղի է ունեցել մի միջադեպ, որում ես խախտել եմ համայնքային ծառայության կարգապահական կանոնները:

Չեմ ցանկանում մանրամասնել, բայց այդ միջադեպից հետո ես ազատվել եմ իմ զբաղեցրած պաշտոնից:

Հայտնում եմ իմ շնորհակալությունը իմ թմին, մեր բնակիչներին եւ իմ ղեկավարությանը:

Կհանդիպենք…»։

Հիշեցնենք, որ նա իր աշխատասենյակում ճաշկերույթ էր կազմակերպել, լուսանկարը տեղադրել սոցցանցում ու գրել. «Պատերազմից հետո ախպերներով առաջին անգամ հանդիպեցինք»։Հիշեցնենք, որ նա իր աշխատասենյակում ճաշկերույթ էր կազմակերպել, լուսանկարը տեղադրել սոցցանցում ու գրել. «Պատերազմից հետո ախպերներով առաջին անգամ հանդիպեցինք»։