Նոր կորոնավիրուսային վարակով հիվանդացության վերլուծության արդյունքում պարզվել է, որ վերջին տասնօրյակում հիվանդացության ցուցանիշն առավել բարձր է եղել Երեւան քաղաքում եւ Կոտայքի մարզում:

Առողջպահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորպես այն գերազանցել է հանրապետական ցուցանիշը համապատասխանաբար Երեւան քաղաքում՝ 1.5, իսկ Կոտայքի մարզում՝ 1.1 անգամ:

Կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը, մասնավորապես` Երեւան քաղաքի եւ Կոտայքի մարզի բնակիչներին բարձրացնել զգոնությունն անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ:

Նոր կորոնավիրուսային վարակով հիվանդացության վերլուծության արդյունքում պարզվել է, որ վերջին տասնօրյակում հիվանդացության...

Опубликовано ՀՀ առողջապահության նախարարություն Среда, 25 ноября 2020 г.