Դաշնային վերաքննիչ դատարանը շաբաթ օրը մերժել է նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակը Ջորջիայում անվավեր ճանաչելու Հանրապետական կուսակցության փաստաբան Լ. Լին Վուդի փորձը, հաղորդում է Reuters-ը:
Դատարանը մերժել է փաստաբան Լ. Լին Վուդի փաստարկները եւ իր նոյեմբերի 20-ի որոշմամբ վճռել է, որ փաստաբանն իրավունք չուներ դատական հայց ներկայացնել:
Ատլանտայում ԱՄՆ վերաքննիչ դատարանը համաձայնել է ներքին ատյանի դատարանի հետ՝ հայտարարելով, որ Վուդը հղում չի արել կոնկրետ գործի, եւ հայցն ամեն դեպքում վիճելի է, քանի որ Ջորջիան արդեն հաստատել է ընտրությունների արդյունքները:
Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ Ջո Բայդենն արդեն պաշտոնապես ստացել է ընտրիչների բավարար թվով ձայներ՝ նախագահական ընտրություններում հաղթող համարվելու համար:





























