Թուրքիայում եւ Կիպրոսում 5,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Cyprus Mail-ը:

Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կիպրոսի Պոլիս քաղաքից 130 կմ հեռու՝ 50 կմ խորությամբ:

Ցնցումները զգացվել են նաեւ Լիմասոլում, Նիկոսիայում, Պաֆոսում եւ Լառնակայում:

Եվրոպա-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը զգացվել է նաեւ Հռոդոսում, Եգիպտոսում, Իսրայելում, Հորդանանում, Սիրիայում եւ Լիբանանում: