Ուրուգվայի նախկին նախագահ Տաբարե Վասկեսը մահացել է 80 տարեկան հասակում, հաղորդում է El País տեղական թերթը:

2019 թվականի օգոստոսին Վասկեսի մոտ ախտորոշվել էր թոքերի քաղցկեղ:

Նա մահացել է վաղ առավոտյան՝ շրջապատված ընտանիքի անդամներով, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: