ԱՄՆ-ը, Եվրամիությունը եւ Լատինական Ամերիկայի մեկ տասնյակից ավելի երկրներ չեն ճանաչել Վենեսուելայում խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որում նախագահ Նիկոլաս Մադուրոյի կողմնակիցները մեծամասնություն են ստացել:

«Միացյալ Նահանգները, աշխարհի բազմաթիվ այլ ժողովրդավարական երկրների հետ միասին, դատապարտում են այս ֆարսը, որը չի համապատասխանել արժանահավատության նվազագույն չափանիշներին»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ընտրությունները «չեն համապատասխանել միջազգային նվազագույն չափանիշներին», իսկ լատինամերիկյան մի խումբ երկրներ, ներառյալ Բրազիլիան եւ Կոլումբիան, հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ քվեարկությունը «զերծ է օրինականությունից եւ լեգիտիմությունից»: