ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Մուհամմեդ Բարկինդոն ակնկալում է 2021 թվականին համաշխարհային տնտեսության զարգացում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի զանգվածային մատակարարումների արդյունքում: Այս մասին Բարկինդոն աասել է Աֆրիկայի նավթագազային արդյունաբերությանը նվիրված տեսահամաժողովի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման մասին նորությունները դրական տրամադրություններ են առաջացրել համաշխարհային հանրության մոտ: «2021 թվականը միանշանակ հեռանկարային է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի զանգվածային մատակարարումներին պատրաստվելու առումով: Այդ գործընթացի թողարկումից հետո սպասվում է նավթի պահանջարկի եւ համաշխարհային տնտեսության կտրուկ զարգացում»,-ասել է նա:

Դեկտեմբերի 3-ին հանդիպման ժամանակ ՕՊԵԿ+ նախարարները պայմանավորվել են աստիճանաբար մեծացնել նավթի արդյունահանումը 2021 թվականի հունվարի 1-ից: Ընդհանուր առմամբ, ՕՊԵԿ+ երկրները մտադիր են վերականգնել օրական 2 մլն բարել նավթի արդյունահանում: