ԱՄԷ-ն ողջունում է եւ բարձր է գնահատում Պարսից ծոցի երկրների միասնության ամրապնդմանն ուղղված Քուվեյթի եւ Միացյալ Նահանգների ջանքերը: Այս մասին Թվիթթերում գրել է ԱՄԷ արտաքին գործերի պետական նախարար Անվար Գարգաշը:
Ավելի վաղ Քուվեյթը եւ Սաուդյան Արաբիան հայտարարել են, որ առաջընթացի են հասել տարաձայնությունները կարգավորելու հարցում: Այդ տարաձայնությունների արդյունքում Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը եւ Եգիպտոսը խզել էին դիվանագիտական, առեւտրային եւ զբոսաշրջային կապերը Կատարի հետ 2017 թվականին:





























