Միջուկային ֆիզիկոս եւ Իրանի պաշտպանության փոխնախարար Մոհսեն Ֆախրիզադեի սպանության հետ կապված՝ մի քանի մարդ է ձերբակալվել, հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահի միջազգային հարցերով օգնական Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, փոխանցոմ է «ՌԻԱ Նովոստին»:
«Այս սպանության կատարման մեջ ներգրավված անձինք, որոնց մի մասին հայտնաբերել եւ նույնիսկ ձերբակալել են մեր անվտանգության ծառայությունները, չեն խուսափի արդարադատությունից»,- Al-Alam հեռուստաալիքին հայտնել է Աբդոլլահիանը:
Ֆախրիզադեն սպանվել էր նոյեմբերի 27-ին Թեհրանի շրջանում հարձակման հետեւանքով, նա ծանր վիրավորվել եւ մահացել էր հիվանդանոցում: Սպանված գիտնականը Իրանի պաշտպանության նախարարությանը կից հետազոտությունների եւ նորարարությունների կազմակերպության ղեկավարն էր եւ զբաղեցնում էր ռազմական գերատեսչության ղեկավարի տեղակալի պաշտոնը:
Ըստ Fars գործակալության, նրան գնդակահարել են 150 մ հեռավորությունից՝ մեքենայի մեջ տեղադրված հեռակառավարվող զենքից: Բացի Ֆախրիզադեից ու նրա թիկնապահներից, սպանության վայրում ոչ ոք չի եղել: Իրանը հաստատել է այս տեղեկատվությունը՝ հայտնելով, որ օգտագործվել է բարձր տեխնոլոգիական զենք, որը կառավարվել է արբանյակից։





























