3 անչափահաս երեխա կա տունը, ոչ մի տեղ չենք գնալու, մենք մեր երեխաներին ենք պահանջում: Այս մասին այսօր` դեկտեմբերի 8-ին, ասաց ՊՆ-ի մոտ ակցիա նացկացնող անհետ կորած զինծառայողի հայրը:
«3 անչափահաս երեխա կա տունը, ասում է` պապի պապան ե՞րբ ա գալու, մինչեւը գիշերվա երեքը երեխեքը սպասում են հորը, չեն քնում, պապային են ուզում: Թող գան մեզ` ծնողներիս պատասխան տան»,- ասաց նա:
Մեկ այլ հարազատ էլ ասաց, որ իրենց հայտնել են, որ 34 հոգուն ուղեկցողը վրիպում է արել. «Հավի ճուտ էին տվել քեզ, որ վրիպում է արել, մի զինվոր մի սխալ բան անի, կախաղան կհանեք, էսօր դուք ինձ պատասխան չեք տալիս, կանգնել ենք ձյան տակը, որ մի պատասխան տան: Չունենք ղեկավարություն, ոչ մի բան չունենք, որ մեր երեխեքին որոնենք, գտնենք: Էս ի՞նչ երկրում ենք ապրում»:
Նշենք, որ բողքի ակցիան անցկացնողները Էջմիածնի զորամասի անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամները:
Նրանք ցանկանում են ստանալ բավարար պատասխաններ հոկտեմբերի 21-ին Կովսականի (Զանգելանի) հատվածում մարտական գործողությունների հետեւանքով նույն զորամասի՝ անհետ կորած զինծառայողների հարցի վերաբերյալ։
Նրանք նշել են, որ այդ մարտական գործողություններից հետ վերադարձած զորամասի հրամանատարը անհետ կորածների ընտանիքների անդամներին մինչ այս տվել է կցկտուր, հակասական եւ ոչ բավարար պատասխաններ, ինչը նոր հարցեր է առաջ բերել։





























