Դեկտեմբերի 9-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստին երկրորդ եւ վերջին ընթերցմամբ պատգամավորները մի շարք օրենսդրական փոփոխություններ են հաստատել գործող օրենքներում:
Դրանց թվում են.
«Սեփականության իրավունքի պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ` 82, միաձայն),
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ` 82, միաձայն),
«Ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ` 82, միաձայն),
Ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը (կողմ` 82, միաձայն):
Բացի այդ, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ են հաստատել:
Դրանց թվում են.
«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ (կողմ` 78, միաձայն),
«Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ` 79, դեմ` 1, ձեռնպահ 1),
հարկային օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ` 79, միաձայն),
«Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերն ապոստիլով վավերացման մասին» օրինագիծը (կողմ` 82, միաձայն),
«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց, հաստատությունների եւ անհատ ձեռնարկատերերի առանձին ստորաբաժանումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ (կողմ` 78, միաձայն),
«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրինագծերի փաթեթը եւ հարակից օրենքները (կողմ` 80, միաձայն),
Քրեադատավարական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ` 78, միաձայն):





























