Արցախի ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ժամը 10:50-ին ահազանգ է ստացվել Ստեփանակերտի «Կարի և կոշիկի արտադրական միավորում» ՓԲԸ-ում բռնկված հրդեհի մասին:

Նույն ժամին դեպքի վայր են մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարական 2 մարտական հաշվարկ և արագ արձագանքման օպերատիվ 2 խումբ:

Հրդեհը բռնկվել է 3-րդ հարկում, որտեղ տեղակայված է արտադրամասը: Պատճառը դեռ հայտնի չէ:

Աշխատողները տարհանվել են վայրից, որից հետո հրշեջ փրկարարները կատարել են հրդեհաշիջում:

Կարակը մարվել է ժամանակին: Տուժածներ չկան»:

Հրդեհ Ստեփանակերտում. Այսօր ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ժամը 10:50-ին ահազանգ է ստացվել...

Опубликовано ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն Среда, 9 декабря 2020 г.