2021 թվականին նախատեսված Մյունխենի անվտանգության համաժողովը կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվել է անորոշ ժամանակով: Այս մասին ասվում է ֆորումի կազմակերպիչների հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մյունխենյան անվտանգության համաժողովն անցկացվում է ամեն փետրվար ավելի քան հինգ տասնամյակ շարունակ: Շարունակվող համավարակը կխանգարի մեզ անցկացնել համաժողովը 2021 թվականի փետրվարի 19-ից 21-ը, ինչպես ի սկզբանե նախատեսված էր»,- ասվում է հաղորդագրության մեջ: