Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մոհամմեդ բեն Սալմանին ԱՄՆ-ում մեղադրում են սաուդյան հետախուզության նախկին աշխատակցի սպանության փորձի մեջ։

Ըստ Bloomberg-ի տվյալների՝ «Սաադ Ալ-Ջաբրին՝ Սաուդյան Արաբիայի ՆԳՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյան, օգոստոսի 6-ի բողոքում հայտարարել է, որ սաուդցի գործակալների խումբը, որը ճանաչվել է որպես «Վագրերի ջոկատ», թագաժառանգի հրամանով 2018թ. հոկտեմբերի 15-ին փորձել է իրեն սպանել Տորոնտոյում»։

Բեն Սալմանի փաստաբան Մայքլ Ք. Քելլոգը հայցը մերժելու միջնորդություն է ներկայացրել Վաշինգտոնի շրջանային դատարան՝ պնդելով, որ թագաժառանգը օրինական անձեռնմխելիություն ունի ԱՄՆ-ում քրեական հետապնդումից՝ Սաուդյան Արաբիայի կառավարությունում իր բարձր դիրքի պատճառով:

Ալ-Ջաբրին «դատական հայց է ներկայացրել ԱՄՆ-ում՝ վկայակոչելով իր արժեքը ԱՄՆ կառավարության համար, քանի որ աշխատել է հակաահաբեկչական նախագծերի վրա՝ նախագահ Ջորջ Բուշի վարչակազմի հետ»,- հայտնում է Bloomberg-ը:

Բին Սալմանի փաստաբանները պնդում են, որ Ալ-Ջաբրին Սաուդյան Արաբիայի կառավարությունից գումար է գողացել, երբ աշխատել է ներքին գործերի նախարարությունում՝ մեղադրելով նրան 11 միլիարդ դոլար հափշտակելու համար «19 միլիարդ դոլարանոց ֆոնդից, որը ստեղծվել է ահաբեկչության դեմ պայքարի 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակումներից հետո»:

«Դոկտոր Սաադը էքզիստենցիալ սպառնալիք է ԱՄՆ կառավարությունում բեն Սալմանի հեղինակությանը»,- ասել են Ալ-Ջաբրիի փաստաբանները: «Այդ պատճառով ամբաստանյալը ցանկանում է նրա մահը եւ վերջին երեք տարիներին աշխատել է այդ նպատակին հասնելու համար»: