Հայաստանի տարածքում հայտնաբերված են 29 մետաղական եւ 706 ոչ մետաղական հանքավայր: Այդ մասին տեղեկանում ենք էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքէջից:
Մետաղական հանքավայրերից 8-ը ոսկու են, 2-ը`ոսկի-բազմամետաղ, 1-ը` ոսկեբեր- քվարցիտներ (Ամուլսարի Տիգրանես տեղամաս):
Ունենք պղնձի 4 հանքավայր, եւս 5-ը` պղնձամոլբդենային են:
Երկաթի միայն 2 հանքավայր է հաշվառված (Հրազդան եւ Աբովյան), թեեւ նախկինում խոսք էր գնում 3-ի մասին:
Ոչ մետաղական հանքավայրերի 99 տոկոսը տարբեր քարեր են` տուֆ, բազալտ, պեմզա եւ այլն:




























