Դեկտեմբերի 10-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստին պատգամավորները քննարկում են Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Կարեն Առուստամյանի թեկնածությունը:
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի տեղակալ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արտակ Մանուկյանը ներկայացրեց Առուստամյանի կենսագրությունն ու նրա մասնագիտական ուղին, ինչից հետո Առուստամյանն ինքը մոտեցավ ամբիոնին եւ ներկայացրեց իր տեսլականն ու հետագա գործունեությունը նոր պաշտոնում:





























