Գեյթսի հիմնադրամը հավելյալ 250 մլն դոլար կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարի եւ կորոնավիրուսով վարակված մարդկանց բուժօգնություն տրամադրելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Reuters-ին:

Այդ ներդրումը հիմնադրամի նվիրատվություններից խոշորագույնն է, նոյեմբերին հատկացվել է 70 մլն դոլար:

«Թե արդյոք աշխարհն ավելի լավը կդառնա յուրաքանչյուրի համար, կախված է համաշխարհային առաջնորդների գործողություններից եւ նրանց կողմից թեստերի անցկացման, բուժման տրամադրման, պատվաստման տրամադրման հարցով նրանց պարտավորությունների կատարումից»,-Reuters-ը մեջբերում է հիմնադրամի համահիմնադիր Մելինդա Գեյթսի խոսքը:

Հիմնադրամի ներկայացուցիչները նշել են, որ հավելյալ տրամադրվող միջոցները կհատկացվեն նաեւ թեստերի մատակարարումների ֆինանսավորման համար: