Շիրակի մարզի կույրերի վարչության շահառուներին զայրացրել է վերջին նորությունը, ըստ որի, հաշմանդամ կույրերը զրկվելու են հարկային արտոնություններից, որոնք ունեն որպես արտադրողներ:
Կույրերի վարչության նախագահ Ալբերտ Թորոսյանը, ով նաեւ ղեկավարում է կույրերի ձեռնարկությունն, այս առիթով իր դժգոհությունն է հայտնել NEWS am-ի թղթակցին ասելով. «Նախկինում ավելացված արժեքի հարկը վճարում էինք, 20 տոկոսը փոխհատուցման ձեւով հետ էր դարձվում մեզ, հիմա եթե այդ արտոնությունը հանեն, մեզ ոչինչ չի մնա»: Ըստ նրա` կույրերի ձեռնարկությունում նախկինում մինչեւ 400 վատ տեսողություն ունեցող մարդիկ են աշխատել, իսկ այսօր ընդամենը 3 աշխատող ունի: Նրանք հիմնականում թղթապանակ են արտադրում, բայց սպառողներ չկան:
«Շուկաներ չկան, պատվիրատու չկա, չենք կարող արտադրել: Վերջին անգամ պատվերներ ունեցել ենք անցած հունիսին, իսկ հիմա աշխատողներին ճանապարհել ենք, մինչեւ պատվերներ ունենանք»,-ասել է Ալբերտ Թորոսյանը: Նա կարծում է, որ կույրերի ձեռնարկությանն ու արտադրողներին շուկաների որոնման հարցում ակտիվ մասնակցություն պետք է ցուցաբերի նաեւ կառավարությունը:




























