ԱՄՆ-ը բանակցություններ է վարում Մարոկկոյին առնվազն չորս բարդ խոշոր անօդաչու թռչող սարքերի վաճառքի շուրջ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ամերիկյան երեք աղբյուրների: Ակնկալվում է, որ գործարքը առաջիկա օրերին կքննարկվի Կոնգրեսի անդամների կողմից:

Աղբյուրները չեն նշել, թե արդյոք մի քանի ամիս շարունակվող գործարքը կապ ունի Իսրայելի եւ Մարոկկոյի հարաբերությունները կարգավորելու համաձայնագրի հետ, որը կնքվել է ԱՄՆ-ի միջնորդությամբ:

Չնայած Պետդեպարտամենտը թույլատրել է անօդաչու թռչող սարքերի վաճառքը, աղբյուրները նշում են, որ անհայտ է՝ հավանություն տվել են արդյոք ԱՄՆ պաշտոնատար անձինք իրենց կցված զենքով անօդաչու թռչող սարքերի արտահանմանը:

General Atomics-ի կողմից արտադրվող MQ-9B SeaGuardian անօդաչու թռչող սարքն ունի 11 100 կմ հեռահարություն եւ կարող է ուսումնասիրել ծովի եւ անապատի հսկայական հատվածները: