«Մեծ արագությամբ» թափ է հավաքում «պատվաստանյութերի ազգայնականությունը», ինչի արդյունքում աղքատ մարդիկ ամբողջ աշխարհում հետեւում են կորոնավիրուսի դեմ պատվաստումների նախապատրաստական աշխատանքներին որոշ հարուստ երկրներում եւ հարցեն տալիս իրենց` արդյո՞ք իրենք կպատվաստվեն եւ երբ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, փոխանցում է AP-ն:
ՄԱԿ-ի ղեկավարը կրկնել է պատվաստանյութերը որպես «գլոբալ հանրային բարիք» համարելու իր կոչը, որը մատչելի է բոլորին եւ ամենուր երկրագնդի վրա, հատկապես` Աֆրիկայում: Նա առաջիկա երկու ամսվա ընթացքում 4.2 միլիարդ դոլար տրամադրելու հայց է ներկայացրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության COVAX-ի համար, որն աշխարհի բնակչության ամենաաղքատ շերտերի համար կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր ձեռք բերելու եւ հասցնելու հավակնոտ նախագիծ է:





























