Time ամսագիրը «Տարվա մարդ 2020» է ընտրել ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին եւ փոխնախագահ Քամալա Հարիսին:
Time ամսագրի շապիկին հրապարակվել է 78-ամյա Բայդենի եւ 56-ամյա Հարիսի լուսանկարը՝ «Ամերիկայի պատմության փոփոխություն» վերնագրով:
Time ամսագիրը Տարվա մարդ է ընտրում 1927 թվականից, այս կոչումը շնորհվում է մարդուն կամ մարդկանց, որոնք օրացուցային տարվա ընթացքում լավ կամ վատ ուղղությամբ ամենաշատ են ազդել նորությունների վրա:





























