Հայկական ազգայնականությունն այլընտրանք չունի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է գործարար Վահրամ Միրաքյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հասարակական ու քաղաքական տարբեր հոսանքներ կան Հայաստանում, բայց վերջին ամիսներին ապացուցվեց, որ հայկական ազգայնականությունն այլընտրանք չունի:
Խաղաղասերները, լիբերալները, «թուրքն էլ էն թուրքը չի», «21-րդ դարում ինչ ցեղասպանություն» թեզ ասողնորը, հանդուրժողականություն քարոզողները, պատմությունն անցյալին թողնողները, ձախակողմնյանները, «թուրքերը մեր հարևաններն են, ոչ թե թշնամիները» թեզն ասողները, «միջազգային հանրությունը չի թողնի» կարծիք ունեցողները, ազգայնականներին չսիրողները.... պարտվցին: Բայց արդյունքում ամբողջ հայ ազգը պարտվեց:
Պարզվեց թուրքը լավ էլ էն հին թուրքն է, որը 1915 ն էր արել, պարզվեց Թուրքիան մեր թշնամին է, ոչ թե հակառակորդը կամ հարևանը, պարզվեց արցախյան հարց չկա, կա հայ-թուրքական էթնիկ կոնֆլիկտ ու Արցախը ստանալուց հետո կանգ չեն առնելու մինչև վերջին հայի ոչնչացումը, պարզվեց պաշտոնապես 21 րդ դարում պետության բանակում կարող են մրցանակ տալ գլուխ կտրելու համար, պարզվեց «միջազգային հանրությունը» պատրաստ է լուռ հետևել երկրորդ հայկական ցեղասպանությանը, եթե մենք մեզ չպաշտպանենք, պարզվեց ովքեր ատելություն էին սերմանում հայ ազգայնականների դեմ, ձեռ էին առնում՝ սխալվեցին, պարզվեց միակ հասարակական, քաղաքական ուղղությունը, որի բոլոր կանխատեսումներն ու զգուշացումներն իրականացան, դա հայ ազգայնականներն են:
Վերջին ամիսներն ապացուցեցին, որ ազգայնականները ճիշտ էին/են: Բայց էդ ճիշտն ապացուցվեց շատ դառը դասով: Մնում է հասկանանք էդ դասը: Կհասկանա՞նք:
Ազգայնականները վաղուց էին հասկացել, նախկին դասերն էլ քիչ չէին, մնում է մնացածն հասկանա:
Ազգայնականները ճիշտ էին, բոլորդ սխալվեցիք:
Համակարծի՞ք ես, տարածի՛ր»:
Հայկական ազգայնականությունն այլընտրանք չունի: Հասարակական ու քաղաքական տարբեր հոսանքներ կան Հայաստանում, բայց վերջին...
Опубликовано Ваграмом Миракяном Четверг, 10 декабря 2020 г.





























