Կուբայի իշխանությունները որոշել են հրաժարվել երկակի արժութային համակարգից: 2021 թվականի հունվարի 1-ից կուբայական պեսոն (CUP) եւ կուբայական փոխարկելի պեսոն (CUC), որոնք ներկայումս օգտագործվում են միաժամանակ, կմիավորվեն, հայտարարել է Կուբային նախագահ Միգել Դիաս-Կանելը, փոխանցում է DW-ն:
Նոր միասնական արժույթի փոխարժեքը 24 պեսո կսահմանվի մեկ դոլարի դիմաց: Ներկայումս CUP-ի փոխարժեքը 25 պեսո է մեկ դոլարի դիմաց, իսկ CUC-ի փոխարժեքը` մեկ պեսո մեկ դոլարի դիմաց:
Երկակի արժութային համակարգը Կուբայի եզակի առանձնահատկությունն է, որը գոյություն է ունեցել 26 տարի շարունակ:
Կուբայական պեսոն օգտագործում են կղզու բնակիչները, փոխարկելի պեսոն օգտագործվում է հիմնականում զբոսաշրջության ոլորտում: Պետական ծառայողներն իրեն աշխատավարձի մի մասը ստանում են փոխարկելի պեսոյով, որն արժույթ է համարվում եւ մի շարք արտոնություններ է տալիս:
Կուբայական երկու արժույթների միավորումը վաղուց էր պլանավորված, սակայն տնտեսական բարեփոխումներն առաջ չէին գնում: Դա առաջին հերթին պայմանավորված էր անվերահսկելի հիպերինֆլյացիայի հետ կապված մտավախություններով:





























