Նիկոլ Փաշինյան, ինչու գերիների, անհայտ կորածների, զոհվածների թվաքանակը չես հրապարակում. Սուտ է, որ չես տիրապետում, իսկ եթե չես տիրապետում, ուրեմն այստեղ եւս քեզ մոտ քաոս է, ուղղակի բարդակ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը:
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Ալեւի հայտարարություններին, որ Զանգեզուրը, Սեւանն ու Երեւանը ադրբեջանական հողեր են, Շիրինյանն ասաց. «Նիկոլ Փաշինյան, ինչի՞ երբեւիցե չես անդրադառնում դրան: Միգուցե Ալիեւը այնքան բան գիտի, միգուցե նաեւ քեշ փողերի մասին գիտի, վախենում ես, որ դրա մասին կհրապարակի՞: Միայն այն փաստը, որ պտերազմի 3-4-րդ օրը ինքը զորակոչը դադարեցրեց, որ զենք-զինամթերիք գնման պլաններ փոխել եւ իր շոուի համար «ՍՈՒ»-եր էր էր գնում, որոնք բացարձակ պիտանի չէին: Ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ մեր ժողովուրդը կարող է համակերպվել ու հանդուրժել դավաճանին: Միգուցե դեռեւս ինչ-որ ժեխ մակարդակ կա, որն ասում է՝ Հայաստանն էլ տա, մուսուլման էլ մեզ դարձնի, մենք Նիկոլ Փաշինյանի կողքին ենք լինելու: Ժողովուրդը փողոցից եկածին փողոց է շպրտելու: Մենք մեր դիմաց ունենք Նիկոլ Փաշինյանի նման տխրահռչակ, արնախում մեկը, որը պատրաստ է գնալ բախումների»,-ասաց նա` վստահություն հայտնելով, որ հանրություն, ի վերջո, դուրս կգա եւ կքշի Փաշինյանին:
«Մեր հասարակության միայն մի փոքրիկ հատվածը չի գիտակցում, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում, մնացածը գիտակցում են, ուզում են կոնկրետ գործողություններ եւ այդ գործողությունները լինելու են: Մենք Սյունիք ենք կորցնում, Հայաստան ենք կորցնում: Անիշխանություն է Հայաստանում»,-ասաց նա:





























