Շվեդիան մտադիր է մինչև 2022 թվականը վերանայել ազգային արժույթի թվային անալոգի անցման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Շվեդիայի ֆինանսական շուկաների և սպառողների իրավունքների հարցերով նախարար Պեր Բոլունդը, գրում է Bloomberg-ը:
Ավելի վաղ սկսվել է Ստոկհոլմի՝ էլեկտրոնային գումարի շրջանառության անցման ուսումնասիրությունը: Ըստ ծրագրի՝ ուսումնասիրման գործընթացը կավարտվի 2022 թվականի նոյեմբերի վերջին:
Շվեդական ռադիոյի հաղորդմամբ՝ երկրում կատարվող վճարումների 10 տոկոսից քիչ մասն է կատարվում կանխիկ եղանակով: Շվեդիան, համաձայն Կենտրոնական բանկի զեկույցի , զբաղեցնում է աշխարհում առաջին տեղը կանխիկ գումարի շրջանառությունից հրաժարվելու տեմպերով: ՀՆԱ ընդամենը 1 տոկոսն է կազմում կանխիկությունը: Եվրագոտում այդ ցուցանիշը պահպանվում է 11 տոկոսի մակարդակով:





























