Գեներալ-մայոր Արթուր Բաղդասարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում դեկտեմբերի 13-ին, ժամը 18.00-ին: Հողարկավորությունը՝ նույն եկեղեցում, դեկտեմբերի 14-ին, ժամը 13.00-ին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 10-ին կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է Ռազմական ոստիկանության նախկին պետ Արթուր Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ Արթուր Բաղդասարյանը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնում նշանակվել է 2017 թվականի մայիսի 25-ին եւ ազատվել է պաշտոնից 2020 թվականի փետրվարին: