Չինական հյուսիսարեւելյան Հեյլունցյանգ նահանգում գտնվող Դունինի իշխանությունները կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով փակել են քաղաքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ելնելով համաճարակաբանական իրավիճակից եւ համաճարակի տարածումը կանխելու համար, խստորեն վերահսկել մարդկանց ելումուտը 2020 թվականի դեկտեմբերի 13-ից»,- ասվում է COVID-19-ի դեմ պայքարի տեղական շտաբի հայտարարության մեջ:

Քաղաքում նաեւ տրանսպորտային սահմանափակումներ են մտցրել: Մասնավորապես, Դունինում ժամանակավորապես դադարեցվում է մարդատար ավտոմեքենաների, հասարակական տրանսպորտի եւ տաքսիների երթեւեկությունը, ինչպես նաեւ արգելվում է անձնական մեքենաների տեղաշարժը:

Ավելի վաղ Դունինում հայտնաբերվել էր COVID-19-ով վարակման մեկ դեպք: