ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարի հրաժարականի հարցը, սակայն պարզ չէ՝ որոշում կայացրե՞լ է արդյոք նա հեռացնել Բարին նախքան նախագահական լիազորությունների ավարտը, հաղորդում է CNN-ը:
Իրավիճակին տեղյակ աղբյուրը հայտնել է հեռուստաալիքին, որ Թրամփը զայրացել է Սպիտակ տանը խորհրդականների հետ հանդիպման ժամանակ այն պատճառով, որ Բարը փորձել է, որ Հանթեր Բայդենի հարկերի շուրջ դաշնային հետաքննությունը չհանրայնացվի նախքան նոյեմբերին կայացած ընտրությունները:
Նշվում է, որ ԱՄՆ նախագահը նաեւ սրտնեղել էր տեղեկատվության կապակցությամբ, որ ԱՄՆ գլխավոր դատախազը դիտարկում է հեռանալ վարչակազմից հունվարի 20-ին:
Թրամփը հայտարարել է պաշտոնատար անձանց, որ լրջորեն մտադրված է հեռացնել Բարին, սակայն հարց է՝ արդյոք նա այդպես կվարվի: Վերջին ամիսներին խորհրդականները կոչ են արել չդիմել այդ քայլին:
ԱՄՆ նախագահը շաբաթ առավոտն անցկացրել է՝ հրապարակելով զայրացած թվիթներ իր գլխավոր դատախազի մասին, որոնցից մեկում նա խրախուսել է մինչեւ աշխատանքային օրվա վերջ Բարի հեռացումը:





























