Ուժեղ քամու հետեւանքով, հունիսի 2-ի երեկոյան Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում` «Լիդեր» խանութի հարակից տարածքում ծառ է շրջվել եւ ընկել հարակից բնակելի տնակի եւ ավտոմեքենայի վրա:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ 14մ բարձրությամբ չորացած բարդին շրջվել է Մ. Խաչատրյանին պատկանող թիվ 158/344 տնակի վրա, որից մի հատված պոկվել եւ ընկել է հարակից կայանված «Մոսկվիչ ԻԺ-412» մակնիշի 19 ՏՏ 960 համարանիշի ավտոմեքենայի վրա` ջարդելով դիմապակին եւ վնասվելով թափքը:
Դեպքի մասին հաղորդվել է Գյումրիի քաղաքապետարան:




























