Ուժեղ քամու հետեւանքով, հունիսի 2-ին պոկվել եւ շուռ են եկել Կոտայքի մարզի  Չարենցավան քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցի տանիքի թիթեղները:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ վնասվել է տանիքը`300 քմ մակերեսով , որից 200 քմ-ն հրշեջ-փրկարարների ուժերով ապամոնտաժվել է: Պարզվել է, որ վնասվել են նաեւ թիվ 5 եւ 2 միջնակարդ դպրոցների, 6-րդ թաղամասի թիվ 24 շենքի տանիքները եւ պոկվել են հաստոցաշինական գործարանի հանրակացարանի տանիքում տեղադրված 3 ալեհավաք:

Օպերատիվ խումբը եւ մարտական հաշվարկը մեկնել են նշված հասցեներով. հրշեջ-փրկարարների ուժերով ապամոնտաժվել են թիվ 5 դպրոցի տանիքից՝ 40, թիվ 2 դպրոցի տանիքից՝ 25 քմ մակերեսով երկաթյա թիթեղներ, թիվ 24 շենքի ճաղավանդակը` 4,5 քմ մակերեսով եւ  հաստոցաշինական գործարանի հանրակացարանի տանիքում տեղադրված 3 ալեհավաք:

Նույն օրը  տեղեկատվություն է ստացվել, որ ուժեղ քամու հետեւանքով, վնասվել են Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Աթաբեկյան փողոցի թվով 10 սեփական տների տանիքները: Վնասի չափերը ճշտվում են: Դեպքի մասին տեղեկացվել է Վարդենիսի քաղաքապետը: