Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն հունիսի 2-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գետափ գյուղում «Տ-130» մակնիշի տրակտորը, Եղեգիս գետի վարարման հետեւանքով աստիճանաբար շրջվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:

Տեղում պարզվել է, որ տրակտորիստ  Բ.Ստեփանյանը մինչեւ մայիսի 31-ը կատարել է գետի հունի ուղղման աշխատանքներ: Հունիսի 1-ին գետի վարարման հետեւանքով տրակտորը հայտնվել է գետի մեջտեղում:

Փրկարարների օգնությամբ Բ.Ստեփանյանը տեղափոխվել է  տրակտորի մոտ, որը վարելով դուրս է բերել գետից: