Աղդամի շրջանում երեք մարդ պայթել է հակահետեւակային ականի վրա:

Դեկտեմբերի 13-ին 17:00-ին տեղի ունեցած պատահարի հետեւանքով զոհվել է Աղդամի շրջանի բնակիչ 30-ամյա Էլչին Մամեդովը, հայտնում է «Sputnik Ազերբայջանը»՝ վկայակոչելով Ադրբեջանի գլխավոր դատախազության տեղեկությունը: Բազմաթիվ վիրավորումներ են ստացել մի զինծառայող եւ խաղաղ բնակիչ՝ 36-ամյա Թորգուլ Ահմեդովը:

Դատախազության եւ ոստիկանության աշխատակիցները զննել են դեպքի վայրը եւ զոհվածների մարմինները: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, անցկացվել են այլ անհրաժեշտ դատավարական գործողություններ: