Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում շարունակում է լարված մնալ, քանի որ իշխանությունները ոչ լեգիտիմ են։ Հունիսի 3-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։

«Իրավիճակը լարված է, որովհետեւ ՀՀ քաղաքացին զրկված է ազատ արտահայտվելու իրավունքից, որովհետեւ իշխանության ղեկին կանգնած մարդիկ կարծում են, որ իրենց հանդեպ արված քննադատություններն ուղղված են պետության դեմ։ Իշխանավորն ինքն իրեն համարում է պետություն, բայց երբ հասկանա, որ ինքն ընդամենը պետական պաշտոնյա է, այլ ոչ՝պետություն,այդ ժամանակ լարվածություն չի լինի»,- ասաց նա:

Հարցին, թե որքա՞ն մեծ է հավանականությունը, որ ոչ լեգիտիմ իշխանության օրոք նախկին քաղբանտարկյալներին կրկին կհայտնվեն բանտերում, իրավապաշտպանը նկատեց, որ նման հնարավորությունը շատ մեծ է:

Ամփոփելով՝ Վարդան Հարությունյանն անդրադարձավ նաեւ իշխանություն-ընդդիմություն երկխոսության թեմային՝ համոզմունք հայտնելով, որ իր սուր աչքը կողմերի միջեւ ներքին պայմանավորվածություններ դեռեւս չի նկատում: