Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն այսօր` հունիսի 3-ին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, ըստ որի «ԱրմենՏելը» կաջակցի ԿԳՆ կողմից իրականացվող կրթական ծրագրերին: Մասնավորապես. «ԱրմենՏել» ընկերությունն աջակցություն կցուցաբերի «Պայծառ դպրոց» ծրագրի շրջանակում ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցների տեխնիկական հագեցման եւ ինտերնետ հասանելիության, ինչպես նաեւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին օնլայն մասնագիտական գրադարաններին հասանելիություն ապահովման հարցերում:
Ընկերությունը կստանձնի «Հայոց պետականություն. 5000–ամյա եւ 20-ամյա» խորագրով մանկապատանեկան նկարչական համահայկական երկրորդ մրցույթ-փառատոնի անցկացման հովանավորությունը:
ԿԳՆ-ն եւ «ԱրմենՏել» ընկերությունը համատեղ կկազմակերպեն մրցույթ կարճաժամկետ վերապատրաստման ծրագրեր իրականացնող պետական քոլեջների միջեւ` հետագայում նրանց Ընկերության անձնակազմի վերապատրաստման աշխատանքներում ընդգրկելու նպատակով:




























