Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հունիսի 3-ին մասնակցել է «Փոքր Մհեր» կրթահամալիրի 10-ամյակին նվիրված միջոցառմանը, որն անցկացվել է Հանրապետության հրապարակում: Կառավարության ղեկավարը շնորհավորել է կրթահամալիրի սաներին, դիտել նրանց տոնական շարային քայլերթը:
Կրթահամալիրի սաներն իրենց հերթին Տիգրան Սարգսյանին շնորհել են Հայկազունական կոչում եւ պարգեւատրել «Խաչ պատերազմի» մեդալով:




























