Կիրակի Սիդնեյը մեկուսացրել են Ավստրալիայի մյուս շրջաններից, երբ երկրի մյուս նահանգներում եւ հատվածներում սահմանափակվել են բնակիչների ուղեւորությունները, երբ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 70-ի, հաղորդում է Reuters-ը:

Ավստրալիայի մայրաքաղաքային տարածքում արգելվել է երկրի մյուս շրջանների բնակիչներին  մուտք գործել քաղաք՝ նախազգուշացնելով ժամանելու դեպքում 14-օրյա կարանտինի անհրաժեշտության մասին:

Վիկտորիա, Քվինսլենդ եւ Հյուսիսային Տարածք նահանգներում Սիդնեյից ժամանող մարդկանց կարգելվի վերադառնալ քաղաք երկուշաբթի օրվանից:

Քվինսլենդի ոստիկանությունը կվերականգնի ճանապարհային հսկիչ-անցագրային կետերը Նոր Հարավային Ուելս նահանգի սահմանին՝ այդկերպ նպաստել նոր պահանջների իրականացմանը:

Կիրակի Հարավային Ավստրալիա նահանգում սահմանվել է 14-օրյա կարանտին Սիդնեյ ժամանող զբոսաշրջիկների համար, ինչպես նաեւ արգելվել է ելքը դեպի տուժած արվարձանները: Շաբաթ Թասմանիա կղզիական նահանգում ձեռնարկվել են համանման միջոցառումներ: Արեւմտյան Ավստրալիա նահանգում սահմանվել է սահմանները հատելու կոշտ արգելք: